2016 թվականի ապրիլի 22-ից 24-ը ԱՄՆ օդագնացության և իեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիան (NASA) արդեն հինգերորդ անգամ անցկացնում է իր միջազգային “Տիեզերական հավելվածների մրցույթը”՝ NASA Space Apps Challenge 2016:
Մասնակից թիմերը մրցելու են հետևյալ վեց թեմաների շուրջ.
- Տեխնոլոգիա
- Արեգակնային համակարգ
- Օդագնացություն
- Երկիր մոլորակ
- Տիեզերական կայան
- Ճանապարհորդություն դեպի Մարս
Միջազգային այս մրցույթ-մարտահրավերի հայաստանյան փուլի հյուրընկալը և կազմակերպիչը “ X-Tech Creative Studios” ընկերությունն է կազմակերպչական հանձնաժողովի նախագահ և ընկերության տնօրեն Արման Աթոյանի ղեկավարությամբ: Հայաստանի տեղական մրցույթը տեղի կունենա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի Աստղադիտարանի միջազգային համաժողովների կենտրոնում Աստղադիտարանի ղեկավարության աջակցության շնորհիվ, հասցեն՝ ՀՀ, Արագածոտնի մարզի, Բյուրական 378433: Այս առթիվ մասնակից թիմերը պետք է մրցույթին ներկայանան սեփական համակարգչային տեխնիկայով: Մրցույթի անցկացման ընթացքում մասնակիցների համար կկազմակերպվի էքսկուրսիա աստղադիտարանի տարածքում:
Մրցույթի հովանավորներ և գործընկերներ.
- Softline Armenia – տեխնոլոգիական հովանավոր
- iSOC Armenia - իննովացիոն հովանավոր
- MobiTaxi - Տրանսպորտի հովանավոր
- D'ARM Catering - Սննդի հովանավոր
- Deem Communications - PR հովանավոր
- Aurora Barealisse - ժամանցի կազմակերպման հովանավոր
- DreamShots – ֆոտո և վիդեո նկարահանման գործընկեր
- The Name Project – կազմակերպչական գործընկեր
- Startup Yerevan - ինֆորմացիոն գործընկեր
- PAN - ինֆորմացիոն գործընկեր
Մասնակցության նպատակները.
- Տեղական միջոցառման ընթացքում հնարավոր է մասնակցել ինչպես թիմով, այնպես էլ անհատապես:
- Ստեղծել մի լուծում, որը կարող է ունենալ կիրառական նշանակություն:
- Մարտահրավերների լուծումներ առաջարկել օգտագործելով NASA-ից և այլ գլոբալ մասնակից կազմակերպությունների իրական տվյալների շտեմարանները:
- Ներկայացնել թիմի նորարարական լուծումը տեղական և միջազգային ժյուրիին՝ մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով:
- Մրցել NASA-ի նորարարական բաց հարթակում միջազգային ճանաչում ձեռքբերելու համար:
- Ստանալ ոլորտի ճանաչված փորձագետների կարծիքներն ու արձագանքները:
Մրցույթի պայմանն է, որ ստեղծված լուծումները լինեն բաց կոդով և հասանելի լինեն այլ մասնակիցների համար:
Մրցույթի հայաստանյան փուլի մասնակիցների քանակը սահմանափակ է: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել https://
Հարցերով կարող եք դիմել մրցույթի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Արման Աթոյանին, էլ-փոստ. space@x-tech.am :
Մրցույթի տևողությունը 48 ժամ է (Հայաստանում այն կտևի 24 ժամ` ապրիլի 22-ից 23-ը), որի ընթացքում ողջ աշխարհից մասնակցող թիմերը մշակում և տեղական ու միջազգային ժյուրիի գնահատմանն են ներկայացնու իրենց նորարարական լուծումներն ու առաջարկները, որոնց հիմքում ընկած են սկսնակների, ուսանողների, փորձագետների,
ճարտարագետների, կոդավորման ծրագրավորողների, դիզայներների և վերլուծաբանների կողմից մշակված նորարարությունները, նախաձեռնություններն ու գաղափարները: Դրանց ներկայացման ընթացքում անհրաժեշտ է կիրառել տվյալների վիրտուալացում, սարքեր ու սարքավորումներ, կոդավորում, դիզայն և այլ միջոցներ: